Ցուցումներ հիդրոմերսման սպա լողավազանի մաքրման

Ինչպե՞ս մաքուր պահել ջուրը սպա լողավազանում, ինչ միջոցներ օգտագործել և ինչպե՞ս:

Սպա լողավազանը լցնելուց հետո կարևոր է ստուգել ջրի քիմիական բաղադրությունը: Մաքրման միջոցների քանակը կախված է սպա լողավազանի չափից, ինչպես նաև այդ միջոցների բաղադրությունից: Ուշադիր ուսումնասիրեք, թե մաքրման միջոցների ինչ չափաբաժին է խորհուրդ տրվում օգտագործել․ այն նշված է նյութերի սրվակների վրա: Քանակը որոշելու համար անհրաժեշտ է իմանալ, թե քանի տոննա է լողավազանի ջրի տարողությունը: Մեր երկրում եվրոպական արտադրության սպա լողավազանի մաքրման միջոցները կարելի է ձեռք բերել տեղական մասնագիտացված դիլերներից: Master Spas ընկերությունը չի արտադրում ջրի մաքրման քիմիական նյութեր: Եվրոպական արտադրության քիմիական նյութերը իրականացնում են սպա լողավազանի ջրի նախապատրաստման, ինչպես նաև հետագա մի քանի ամիսների ընթացքում պահպանման և ախտահանման բոլոր անհրաժեշտ գործառույթները: Անհրաժեշտ է նաև վերահսկել զտիչների մաքրությունը: Լվացեք դրանք ավելի հաճախ և փոխեք յուրաքանչյուր 3-ից 6 ամիսը մեկ:

Թեստավորման շերտերով ստուգում են բոլոր պահանջվող ցուցանիշները: Դրա համար անհրաժեշտ են շերտեր` pH֊ի, ալկալինի, կալցիումի կարծրությունը և քլորի քանակությունը չափելու համար: Անհրաժեշտ են նաև հետևյալ մաքրման միջոցները. pH֊ի քանակությունը ավելացնող կամ նվազեցնող նյութեր և երկքլորիդ նատրիումի հատիկներ: Հարկ է նշել, որ լողավազանում ջուրը հիգիենիկ և մաքուր պահպանելու պատրաստուկները նախատեսված են տաք կամ սառը ջրի համար։ Դրանք ձեռք բերելիս անպայման ճշտեք վաճառողների հետ։ Հիշե՛ք, որ վերոհիշյալ միջոցները պետք է ավելացնել ճիշտ հերթականությամբ։ Նախ կարգավորեք pH֊ի և ընդհանուր ալկալային ցուցանիշը: Թեստային շերտը թաթախե՛ք ջրի մեջ և ստուգե՛ք արդյունքը: PH-ի արժեքը պետք է լինի 7,4-ից 7,6, իսկ ալկալինի ցուցանիշը՝ 100-ից 120 ppm: Շատ կարևոր է նախ pH ը հավասարեցնել, և այնուհետև անցնել հաջորդ քայլին` երկքլորիդ նատրիումի կամ բրոմի ավելացմանը, որոնք ջրի ախտահանիչ միջոցներ են: Եթե ​​pH-ը նորմայի մեջ չէ, ախտահանիչը արդյունավետ չի աշխատի: Պատրաստուկները տարածվում են ջրի մակերևույթին: Միևնույն ժամանակ, հիդրոմերսման սպա լողավազանի բոլոր պոմպերը պետք է միացված լինեն սպա լողավազանի ներքին հաղորդակցությունների հավասարաչափ և արդյունավետ մշակման համար: Որից հետո պետք է սպասել 30 - 50 րոպե և նորից չափել: Գործընթացը պետք է կրկնել, քանի դեռ ալկալինի և pH-ի ցուցանիշները նորմայի մեջ չեն: Եթե ​​առաջին ցուցանիշները շատ բարձր են կամ շատ ցածր, ապա նորմավորումը ձեզնից շատ ժամանակ կպահանջի: Կրկնեք գործողությունը, մինչև ստանաք ցանկալի ցուցանիշներ: Հաջորդ քայլով ախտահանում ենք ջուրը և սպա-լողավազանի բոլոր բաղադրիչները: Գոյություն ունի ախտահանման երկու հիմնական տեսակ ՝ քլորի կամ բրոմի հիմքով: Master Spas- ը խորհուրդ է տալիս օգտագործել երկքլորիդ նատրիումի հատիկներ: Դրանց օգտագործումը EcoPur և օզոնային համակարգերին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ աշխատել: Մի շփոթեք այս հատիկները եռաքլորաքացախաթթվի վրա հիմնված միջոցի հետ, որը կարող է վնասել ձեր սպա լողավազանը: Սպա լողավազանն առաջին անգամ լցնելիս ազատ քլորի մակարդակը սովորականից ավելի բարձր պահեք: Քլորի պարունակությունը հասցրեք 5-8 ppm: Սպասեք 1 ժամ, ապա նորից չափեք ազատ քլորի մակարդակը: Թույլ մի տվեք որևէ մեկին օգտագործել սպա լողավազանը, քանի դեռ քլորի մակարդակը չի հասել 2-4 ppm, ինչը օպտիմալ մակարդակն է: Եթե ​​ձեզ հակացուցված է քլոր պարունակող պատրաստուկների օգտագործոմը, ապա ջուրը կարող եք ախտահանել բրոմի հիմքով մաքրման միջոցներով: Դրանք ավելի դանդաղ են լուծվում, ուստի պետք է ավելի երկար սպասել մինչև ջրի ցուցանիշների հաջորդ չափումը: Բացի այդ, բրոմի բաղադրությունը կարող է աճել: Թույլ մի տվեք ջրում բրոմի քանակության չափից շատ ավելացման: Ախտահանիչների համապատասխան ցուցանիշին հասնելուց հետո անհրաժեշտ է անմիջապես հեռացնել պատրաստուկների հաբերը։ Դուք բավական ժամանակ սպասել եք, որպեսզի սպա լողավազանի ջուրը կատարյալ դառնա: Կարելի է լողալ ու հաճույք ստանալ: Հույս ունենք, որ այս հոդվածը օգնեց ձեզ: Եթե ​​ունեք հարցեր, մի՛ մոռացեք ուսումնասիրել ուղեցույցը, որտեղ ջրի ցուցանիշների մասին կա մի ամբողջ բաժին: Ինչպես նաև կարող եք զանգահարել մեր սպասարկման կենտրոն: Պատշաճ հոգ տարե՛ք Master Spas սպա լողավազանի մասին, և այն ձեզ միայն հաճույք, առողջություն և լավ տրամադրություն կպարգևի: Հաճելի սպա պրոցեդուրաներ ենք մաղթում։
Recent Blogs
Ինչպես մաքրել սպա լողավազանի զտիչները
09 February 2021

Այս հոդվածի նպատակն է օգնել առավելագույն հաճույք ստանալ ձեր Master Spas սպա լողավազանից: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես…

Ցուցումներ հիդրոմերսման սպա լողավազանի մաքրման
09 February 2021

Ինչպե՞ս մաքուր պահել ջուրը սպա լողավազանում, ինչ միջոցներ օգտագործել և ինչպե՞ս: Սպա լողավազանը լցնելուց հետո կարևոր է ստուգել ջրի քիմիական…

«Կառուցում ենք տուն» Master Spas֊ի հետ
09 February 2021

Հրավիրում ենք ձեզ շինարարության և անշարժ գույքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառների, որտեղ մեր առաջատար ընկերությունը 40 տարուց ավելի հաջողությամբ ներկայացնում է ամերիկյան…

Master Spas ապրանքանիշի սպա լողավազանների վաճառք (քանակը սահմանափակ է)
09 February 2021

Ուշադրություն․ տեղեկատվություն գնորդների համար, ովքեր պատրաստվում են ձեռք բերել բարձրորակ սպա լողավազան ամենացածր գնով: Ձեզ սպասվում են հիանալի առաջարկներ: Լեգենդար…