Ոչ մի այլ առողջարանային լողավազան չի առաջարկում ջրի շթի այնքան թերապևտիկ կարգավորումներ , որքան Master Spas սպա լողավազանները: Որոշ մոդելներ ունեն մինչև 115 ջրի խողովակ, որոնց մեծ մասում կարող եք փոխել ջրի հոսքի հզորությունը՝ 10%֊ից 100%:
Master Blaster ™ համակարգը ոտքերի թերապիայի բացառիկ համակարգ է, որը բաղկացած է երկու բլոկներից `յուրաքանչյուրը 15 խողովակ, ընդհանուր առմամբ 30 հզոր խողովակ: Գումարած, հզոր պոմպ, որը մղում է րոպեում ավելի քան 700 լիտր ջուր: Այս ամենը միաժամանակ է աշխատում, որպեսզի ապահովի բուժման առավելագույն օգտակարություն: Երջանկություն պարգևեք ձեր հոգնած ոտքերին Master Blaster- ի միջոցով:
Պարանոցի համար նախատեսված մեր բացառիկ Stress Relief ™ հենակը ունի հատուկ նախագծված ելուներ, որոնք դեպի ներքև են հրում։ Հանգստացրե՛ք ձեր պարանոցը և ուսերը սպա մերսմամբ, որը հանում է սթրեսը։
Ինչո՞վ է յուրաքանչյուր Master Spas-ը սիրված համարվում քննադատների և գնորդների շրջանում: Հոյակապ դիզայն և հարմարավետ նստատեղեր Master Spas֊ի հիդրոմերսման լողավազանների համար: Օգտագործելով նորարական դիզայն և հիդրոթերապիա՝ MS ինժեներները մշակել են նստատեղ, որը կատարելապես համապատասխանում է մարդու մարմնին ՝ կրկնելով ուրվագծերը: Կարգավորե՛ք ցանկացած նստատեղ ձեր ճաշակին համապատասխան և վայելե՛ք հիդրոմերսման կախարդանքը, որը ձեզ ոտքից գլուխ պարուրում է հարմարավետությամբ և տեղափոխում դեպի հիդրոթերապիայի եզակի աշխարհ:
Տան լավագույն հատվածը միայն քեզ համար:
Այս հսկայական, էրգոնոմիկ տիպի նստատեղը, հաշվի առնելով մարդու մարմնի կառուցվածքը, ձեզ ոտքից գլուխ շրջապատում է հարմարավետությամբ և տեղափոխում հիդրոթերապիայի հաճույքի աշխարհ: Կարգավորեք հոսքի ուժգնությունը թեթևից մինչև արագ պղպջակայինի:
Xtreme թերապիայի նստատեղը օգտագործում է 20 կրկնակի պտտվող գլխիկներ:
Խողովակները դասավորված են X- ի ձևով, ինչը հատկապես արդյունավետ է դարձնում և առավելագույնի հասցնում պարանոցի, ուսերի, մեջքի, ազդրերի, հետույքի, սրունքների, ձեռքերի, դաստակների մերսման մակերեսը:
Եզրափակե՛ք մարմնի մերսումը ոտքերի մերսման մեր բացառիկ Master Blaster ™ համարգի միջոցով։
Մեր բացառիկ, արտոնագրված Master Force բիոմագնիսական թերապիայի համակարգը այժմ հասանելի է շատ մոդելներում: Դարեր շարունակ մագնիսական թերապիան օգտագործվել է ցավը, ուռուցքները թեթևացնելու, արյան շրջանառությունն ու հոդերի շարժունակությունը բարելավելու համար: Այսօր ավելի ու ավելի շատ բժիշկներ և մարզիչներ օգտագործում են մագնիսական թերապիա՝ մեջքի խնդիրները, արթրիտը բուժելու և սպորտային վնասվածքներից վերականգնվելու համար: Պրոֆեսիոնալ մարզիկների գրեթե 70% -ը պարբերաբար օգտագործում է մագնիսական թերապիա ՝ ցավը թեթևացնելու և մարզական ցուցանիշները բարելավելու համար:
Master Force բիոմագնիսական թերապիայի համակարգը օգտագործում է մագնիսական թերապիա՝ պարանոցի և մեջքի կետերին ճնշում գործադրելու համար: Տեղակայված լինելով Aqua Pressure նստատեղի և պարանոցի հիդրոմերսման գլխարկի ետևում՝ հազվագյուտ նեոդիմային մագնիսները ստեղծում են հզոր մագնիսական թերապիա:
Գունային լուսավորության գեղեցիկ կասկադը ուժեղացնում է ջրապտույտի տպավորությունը:
Նոր «LED Kit» տարբերակը հեղափոխական նվաճում է սպա արտադրության ոլորտում: LED-երը ավելի պայծառ ու հուսալի են, քան օպտիկական մանրաթելը:
Օգտագործելով պահարանի վերևում գտնվող կառավարման նորագույն վահանակը՝ ընտրե՛ք գույների լայն տեսականուց, և այդ կախարդական գույնով լուսավորեք ձեր սպա ջուրը, պարանոցի հենակը, Xtreme թերապիայի նստատեղը, ջրվեժները և այլն:
Որպեսզի հիդրոմերսման համակարգից ձեզ նվիրենք անմոռանալի տպավորություն, մենք կատարելագործել ենք սպա համակարգը` համատեղելով թերապիայի շքեղությունը բարձրորակ արտոնագրված Spa Theater System (STS) համակարգի հետ: Այս գերժամանակակից համակարգի յուրաքանչյուր բաղադրիչ իր առաջընթաց և գեղեցիկ դիզայնով նոր ստանդարտ է սահմանում սպա թերապիայի համար: STS հավաքածուն ներառում է.
Բարձր որակի հարթ լայնէկրան հեռուստացույց, որը տեղակայված է ջրակայուն պոլիմերային պատյանում: Հակահարվածային պոլիկարբոնատային էկրանն ունի հատուկ հակամառախուղային ծածկույթ, որը կանխում է խոնավության կենտրոնացումը ապակու վրա և պաշտպանում է այն: Թե՛ հեռուստացույցը, թե՛ գերժամանակակից դիզայնի դինամիկները միանում են համակարգի մեկ հպումով: Դուք նույնպես կգնահատեք ջրակայուն, լողացող, հեռակառավարման վահանակի հարմարավետությունը:
Մեր սպա թատրոնը գեղագիտության և ճարտարագիտության կատարյալ միավորում է:
@2021 Master Spas. All right reserved. Designed by CTS