Ինչպե՞ս են աշխատում հակահոսքային լողավազանները։

Սպա լողավազանները հագեցած են հզոր արհեստական հոսքերով, որոնք դժվարացնում են ձեր տեղաշարժը: Դուք տեղում լողում եք ժամում մինչև 12 կիլոմետր արագությամբ և ստանում եք լիարժեք ֆիզիկական ծանրաբեռնվածություն: Դա հնարավորություն է տալիս արտադրել փոքր լողավազաններ և տեղադրել դրանք ընդարձակ բնակարանում կամ առանձնատներում:

product name
MP Momentum™ Deep
Գինը: ֏52850
  • Առանձնահատկությունները մոդելի
  • Microban Հակաբակտերիալ պաշտպանություն
  • LED հավաքածու (ըստ ցանկության)
  • Չժանգոտվող պողպատե խողովակներ (ըստ ցանկության)
  • Չի պահանջում հաճախակի սպասարկում:
  • Մանրամասնորեն
product name
MP Signature™ Deep
Գինը: ֏5488502850
  • Առանձնահատկությունները մոդելի
  • Հակաբակտերիալ պաշտպանություն Microban
  • LED հավաքածու (ըստ ցանկության)
  • Չժանգոտվող պողպատե ջրամղիչներ (ըստ ցանկության)
  • Չի պահանջում հաճախակի սպասարկում:
  • Մանրամասնորեն
product name
MP Force® Deep
Գինը: ֏59800
  • Առանձնահատկությունները մոդելի
  • Հակաբակտերիալ պաշտպանություն Microban
  • LED հավաքածու (ըստ ցանկության)
  • Չժանգոտվող պողպատե ջրամղիչներ (ըստ ցանկության)
  • Չի պահանջում հաճախակի սպասարկում:
  • Մանրամասնորեն

Հնարավորությունները և առավելությունները

Լոգանք, լող, ֆիթնես, մերսում, հիդրոթերապիա. այս ամենը Master Spas֊ի սպա լողավազաններում զուգորդվում է հակահոսքի հետ: Այս լողավազանները կարելի է օգտագործել ամբողջ տարվա ընթացում՝ իրական և շատ օգտակար ընտանեկան հանգստի կազմակերպման համար: Սովորեցրե'ք երեխաներին լողալ, զբաղվե'q ֆիթնեսով, մարզե'ք մկանները և հանգստացե'ք հիդրոմերսման շիթերի ներքո՝ առանց տնից դուրս գալու: Ջրվեժներով, լուսադիոդային լուսավորությամբ, մուլտիմեդիայով, արագության և տաքացման ռեժիմներով հագեցած հակահոսքային լողավազանը կդառնա ընտանիքի ամենասիրված վայրը․ կնվիրի առողջություն և երկար տարիների կյանք։

img
Հիդրոմերսման թերապիա

Հիդրոմերսման թերապիան սպա lողավազանների առավելությունն է: Հանգստի և մերսման համար օգտագործե'ք MP սերիայի լողավազանները: Ընտրե'ք Ձեզ համար հարմարավետ ջերմաստiճանը և այն մշտապես կպահպանի համապատասխան ռեժիմը։ Հիդրոմերսման սպա լողավազանները բարելավում են արյան շրջանառությունը, հանում են անոթների լարվածությունը, մկանների ցավը և պարզապես ազատում են լարվածությունից և հոգնածությունից: Դուք կարող եք կարգավորել ջրի հոսքի ուժը՝ նուրբ հպումից մինչև առավելագույն հզորություն: Հիդրոմերսման սպա լողավազանը հինալի օգնական է մաշկի և մկանների տոնուսի բարձրացման համար։ Չժանգոտվող պողպատե բռնակներն ապահովում են ձեր անվտանգությունը:

Որտեղ կարելի է տեղադրել

Master Spas֊ի հակահոսքային սպա լողավազանները կարելի է տեղադրել հարթ մակերեսի վրա՝ բակում կամ բնակարանում։ Դուք տնային պայմաններում կունենաք ամբողջական Սպա համակարգ։ Սա հնարավորություն կտա հանգստանալ ամբողջական մարզումից հետո՝ հիդրոմերսման շիթերի և ձեր ընտրած երաժշտության ներքո։ Որպես երաժշտության նվագարկիչ օգտագործվում է Fusion աուդիոհամակարգը, որը հագեցած է լրացուցիչ դինամիկներով։

Լողի համար նախատեսված հակահոսքային սպա լողավազանները օգտագործում են պրոֆեսիոնալ լողորդները։ Այդ պատճառով էլ օլիմպիական 14-ակի չեմպիոն և աշխարհի 23-ակի չեմպիոն, լողի աշխարհի 39 ռեկորդակիր Մայքլ Ֆելպսը դարձել է MP սերիայի լողավազանների պաշտոնական դեմքը: Լողի համար նախատեսված սպա լողավազաններում հիդրոմերսման առկայությունը իդեալական է ընտանեկան հանգստի համար: Լողի համար նախատեսված Michael Phelps Signature Swim spas սպա լողավազանները կարող են գործարկվել առանց հատուկ սարքավորումների տեղադրման։ Պարզապես լցրե՛ք լողավազան ջրով, միացրե՛ք այն և վայելե՛ք ջրային պրոցեդուրաները:

img