Ինչպես մաքրել սպա լողավազանի զտիչները

Այս հոդվածի նպատակն է օգնել առավելագույն հաճույք ստանալ ձեր Master Spas սպա լողավազանից: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարող եք մաքրել ձեր լողավազնի զտիչները: Դուք կարող եք դիտել նաև տեսանյութ այդ մասին:

Սկսենք նրանից` ինչու ընդհանրապես մաքրել զտիչները: Խցանված զտիչները նվազեցնում են պոմպի աշխատանքի արդյնունավետությունը, դժվարացնում ջրի մաքրումը, իսկ որոշ դեպքերում կանխում ջեռուցիչի աշխատանքը: Եթե ​​ձեր սպա լողավազանը հագեցած է սենսորային էկրանով, ապա կտեսնեք հետևյալ հաղորդագրությունները՝ «Ջրի անբավարար հոսք», «ջրի հոսք չկա», «ջեռուցիչում քիչ ջուր կա», «ջեռուցիչում ջուր չկա»: Եթե ​​չկա սենսորային էկրան, ապա այս հաղորդագրությունները կտեսնեք կրճատ տեսքով՝ «HL», «LF», «Dr» կամ «Dy»։

Զտիչները մաքրելու հաճախականությունը պայմանավորված է մի շարք գործոններից՝ նախ ինչ որակի ջուր ունեք, եթե ​​մի քանի օր առաջ եք ջուր լցրել սպա լողավազանը, և հայտնվում է վերոհիշյալ հաղորդագրություններից մեկը, ապա՝ պետք է մաքրել զտիչները: Բացի այդ, որքան հաճախ եք օգտագործում սպա լողավազան, այնքան ավելի հաճախ պետք է մաքրեք զտիչները: Օգտագործման նորմալ պայմաններում խորհուրդ ենք տալիս զտիչները մաքրել ամիսը մեկ կամ երկու անգամ: Լողավազանը մաքրելու համար անհրաժեշտ են հետևյալ պարագաները՝ ջրի խողովակ, դույլ, զտիչները մաքրելու միջոցներ և սրբիչ:

Նախ անջատեք սպա լողավազանի էլեկտրամատակարարումը: Եթե ​​դա չի արվել, վտանգ կա, որ բեկորների մասնիկները կարող են մտնել զտիչի անցքեր, ինչը բոլորովին անցանկալի է, քանի որ դրանք կարող են թափանցել սպա լողավազանի համակարգ: Ապա հանել զտրիչները, որոնք բոլոր մոդելներում տարբեր քանակի են` մեկից չորս:

Մեծ զտիչից պետք է հեռացնել խոշոր բեկորները, դրանից հետո այն պետք է ողողել ջրի հոսքով: Ողողումը հիմնականում հեռացնում է մասնիկները զտիչների մակերեսից: Դրանից հետո վերցրեք դույլ, լցրեք զտիչները մաքրելու նյութը և ավելացրեք ջուր: Մաքրման միջոցների չափաբաժինը նշված է սրվակների վրա: Մեծ զտիչը դրեք դույլի մեջ և թողեք ամբողջ գիշեր: Այդ ընթացքում լվացեք Eco Pur փոքր զտիչը: Ոչ մի դեպքում չպետք է որևէ քիմիական նյութ օգտագործել այդ զտիչը մաքրելու համար, քանի որ այն ոչնչացնում է բոլոր օգտակար նյութերը, որոնցից պատրաստված է զտիչը: Զտիչը պետք է լվանալ միայն ջրով և փոխել երեքից վեց ամիսը մեկ: Առավոտյան մանրակրկիտ լվացեք մեծ զտիչը: Եթե ​​զտչներում մնան նյութի մնացորդներ, ապա զտիչները տեղադրելուց հետո ջրի մակերևույթը կարող է ծածկել «թաղանթով»: Արտաքին զտիչը խնամքով օգտագործելու դեպքում կարող է ծառայել առնվազն 6 ամիս։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն Master Spas ընկերության զտիչներն են լիովին համապատասխանում մեր սպա լողավազանների բնութագրերին: Միայն օրիգինալ զտիչները և դրանց գրագետ խնամքն են ապահովում սպա լողավազանի երկարատև աշխատանքը, ինչպես նաև արտադրողի երաշխիքը:
Recent Blogs
Ինչպես մաքրել սպա լողավազանի զտիչները
09 February 2021

Այս հոդվածի նպատակն է օգնել առավելագույն հաճույք ստանալ ձեր Master Spas սպա լողավազանից: Այսօր մենք կխոսենք այն մասին, թե ինչպես…

Ցուցումներ հիդրոմերսման սպա լողավազանի մաքրման
09 February 2021

Ինչպե՞ս մաքուր պահել ջուրը սպա լողավազանում, ինչ միջոցներ օգտագործել և ինչպե՞ս: Սպա լողավազանը լցնելուց հետո կարևոր է ստուգել ջրի քիմիական…

«Կառուցում ենք տուն» Master Spas֊ի հետ
09 February 2021

Հրավիրում ենք ձեզ շինարարության և անշարժ գույքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառների, որտեղ մեր առաջատար ընկերությունը 40 տարուց ավելի հաջողությամբ ներկայացնում է ամերիկյան…

Master Spas ապրանքանիշի սպա լողավազանների վաճառք (քանակը սահմանափակ է)
09 February 2021

Ուշադրություն․ տեղեկատվություն գնորդների համար, ովքեր պատրաստվում են ձեռք բերել բարձրորակ սպա լողավազան ամենացածր գնով: Ձեզ սպասվում են հիանալի առաջարկներ: Լեգենդար…